Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 17-րդ կետով, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 274-277, 278 հոդվածներով, ՀՀ Հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-րդ կետով և 89 հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 66 հոդվածով, ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 03.05.2016թ. N 32-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 20 հասցեում գտնվող տաղավարը կառուցվել է ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 47 / 13 բնակարանի բնակիչ Արայիկ Գևորգյանի կողմից իր միջոցներով`
1. Համայնքի ավագանու` 04.08.2016թ. թիվ 50-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 20 հասցեում գտնվող 74.39 տաղավարը, տաղավարի զբաղեցրած 56քմ մակերեսով հողատարածքը տրամադրել / նվիրել / ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 13 բնակարանի բնակիչ Արայիկ Գևորգյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: