Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության` 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշմամբ, հիմք ընդունելով նախաձեռող խմբի դիմում-առաջարկը, հաշվի առնելով Հովհաննես Զալիբելի Ղուկասյանի` քաղաքի սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում ունեցած ներդրումը, բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում պետականության ամրապնդման և շրջանային խորհրդի գործկոմի կառավարման մասնակցությունը,
1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկին և ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 139 շենքի ճակատային մասում տեղադրել Հովհաննես Զալիբելի Ղուկասյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
2. Հուշատախտակի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել Հովհաննես Ղուկասյանի հարազատների կողմից:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: