Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18- րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, 83-րդ հոդվածի 2-րդ, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով՝ Համայնքի 2017թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները` ԾԱԽՍԵՐ 1.Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանման ծախսեր / բաժին 01, խումբ 1, դաս 1/, որից` 1.1. էներգետիկ ծառայություններ` հոդված 4212/, ավելացնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 21150.0 հազար դրամ: 1.2. Համայնքի ավագանու անդամների ծախսերի փոխհատուցում՝ հոդված 4729, ավելացնել 800.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 800.0 հազ. դրամ: 2. Նախադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511/, որից` 2.1 Սուբսիդիա «Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 45000 հազ. դրամ: 2.2.Սուբսիդիա «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, պակասեցնել 2800.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 34700 հազ. դրամ: 3. Սոցիալական հատուկ արտոնություններ /օգնությունների գծով ծախսեր, բաժին 10, խումբ 7, դաս 1, հոդված 4729/, ավելացնել 2000.0հազ.դրամ, հաստատել տարեկան 12000.0 հազ. դրամ: 4. Հաստատել համայնքի բյուջեի ճշտված թիվ 1-3 հատվածները: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |