Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 17-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 274-277, 278 հոդվածներով, ՀՀ Հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66 հոդվածով, ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 03.05.2016թ. N 32-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 20 հասցեում գտնվող տաղավարը կառուցվել է ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 47 / 13 բնակարանի բնակիչ Արայիկ Գևորգյանի կողմից իր միջոցներով`
1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 20 հասցեում գտնվող 74.39 տաղավարը տրամադրել / նվիրել / ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 13 բնակարանի բնակիչ Արայիկ Գևորգյանին:
2. Տաղավարի զբաղեցրած 56քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքով` 1քմ-1242 դրամ, օտարել Արայիկ Գևորգյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: