Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ք․ Սևան, Շինարարների փողոց, 2 շենք թիվ 26 բնակարանի բնակիչ Իշխանուհի Թադևոսյանի դիմումը՝ ք․ Սևան, Շահումյան փողոց թիվ 35 շենքի հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում ինքնակամ կառուցված 48․0քմ մակերեսով ավտոտնակն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․
1. Իշխանուհի Գագիկի Թադևոսյանի կողմից ք․ Սևան, Շահումյան փողոց թիվ 35 շենքի հարևանությամբ ինքնակամ կառուցված 48․0քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 42․38քմ/, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 48․0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. Իշխանուհի Թադևոսյանի կողմից ինքնակամ կառուցված 48․0քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2022HUL3H7/՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Ելենովկայի փողոց թիվ 31 ավտոտնակ հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Իշխանուհի Թադևոսյանի սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: