Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու` 19.01.2015թ. «Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
1) 3-Ա որոշման 1-ին կետով հաստատված քաղաքապետարանի աշխատակազմի թվաքանակում, հաստիքացուցակում և կառուցվածքում ավելացնել քաղաքապետի խորհրդականի 1 / մեկ / հաստիք - 1 x 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ դրույքաչափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |