Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 54-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով` Համայնքի 2013թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 5133)՝ գեոդեզիական քարտեզագրման և հատակագծման ծախսեր՝ ավելացնել 9000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 10000.0 հազ. դրամ. Ճանապարհային տնտեսության՝ փողոցների, մայթերի, հրապարակների փոսային հիմնանորոգում (բաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 5113), պակասեցնել 9000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 106618.0 հազ. դրամ. Սույն որոշումն ուժի մեջ է՝ ստորագրման պահից:
|