Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 նոյեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 08.02.2024թ. N 9-Ա և 10-Ն որոշումներով և հիմք ընդունելով 18․11.2024թ.-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները, որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք,ք․Սևան , Աբովյան փողոց 15/44 հողամաս հասցեում գտնվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակավայրերի նպատակային նշանակության 0.0030 հա մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 90972 դրամ արժեքով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ,ք․Սևան, Աբովյան փողոց 7շենք 30 բնակարանի բնակիչ Արմեն Վաչիկի Գրիգորյանին։ 2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր: 3. Զգուշացնել Արմեն Վաչիկի Գրիգորյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 4․ Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5․ Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner