Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 սեպտեմբերի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով Վազգեն Գասպարյանի դիմումը` Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Լարիսա Սուրենի Հակոբյանին պատկանող 0․125հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Լարիսա Սուրենի Հակոբյանին /ծնված` 09․08․1948թ/ պատկանող Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված և փաստացի օգտագործվող 0․10397հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Լարիսա Սուրենի Հակոբյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Լարիսա Հակոբյանին պատկանող 0․10397հա մակերեսով հողատարածքում՝ 1967-1998թթ.-ին կառուցված 114․4քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը 79․7քմ/, 27․9քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը 18․9քմ/, 8․80քմ մակերեսով բաց պատշգամբը 1986թ․-ին կառուցված 11․8քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը 9․1քմ/ ճանաչել Լարիսա Սուրենի Հակոբյանի սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց թիվ 15 բնակելի տուն հասցե: 3. Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող 0․10397հա մակերեսով հողատարածքում 2020թ․-ին կառուցված 24․7քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես՝ 18․5քմ/ և 6․9քմ մակերեսով պարիսպը ճանաչել ինքնակամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a0bdacd9-2d04-4b36-a0d7-47b43c4bc7cd



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner