Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 69-րդ, 70-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով 03.09.2024թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա հաղթող ճանաչված Հակոբ Աբրահամյանի դիմումը` որոշում եմ. 1. Չեղյալ համարել 03.09.2024թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված N 197 և N 198 արձանագրությունները և Սևան համայնքի ղեկավարի` 04.09.2024թ.-ի N 1929-Ա որոշումը: 2. Ք. Սևան, Խ․ Աբովյան փողոց թիվ 1 / 57 հասցեում գտնվող 47․8քմ մակերեսով հողատարածքի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել 03.09.2024թ. կայացած աճուրդ-վաճառքի 2-րդ մասնակից, ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 3 / 32 բնակարանի բնակիչ Կարեն Արտաշի Ավետիսյանին և օտարել ք. Սևան, Խ․ Աբովյան փողոց թիվ 1 / 57 հասցեում գտնվող 47․8քմ մակերեսով հողատարածքը` 2457112 դրամ արժեքով: 3. Զգուշացնել Կարեն Ավետիսյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 4. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2f1167d5-2abf-49ff-bcff-f307b980eaf3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner