Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Ալվարդ Էլիզբարյանի դիմումը` Սևան համայնք, ք. Սևան Նաիրյան փողոց 1-ին նրբանցք թիվ 10/1 հասցեում կառուցված 6.10քմ մակերեսով տաղավարև և 33.1քմ մակերեսով զբաղեցրած հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ տաղավարը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 1-ին նրբանցք թիվ 10/1 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 26․12․2023թ․ թիվ 2130-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, N 01102024-05-0046 պետական գրանցում ստացած 6.10քմ մակերեսով տաղավարը՝ 1քմ՝ 1969 դրամ, և զբաղեցրած 12.2քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 4441․8դրամ, 20.9քմ մակերեսով հողատարածքը 1քմ՝ 13325.4դրամ ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Ալվարդ Էլիզբարյանին ։ 2. Քաղ. Ալվարդ Սաշայի Էլիզբարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։