Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը`
1. «Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում 2016թ. սեպտեմբերի 1-ին ավելացնել հաստիքային 0.5 միավոր` դաշնամուր լարող:
2. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին`
«Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ներառել հիշյալ հաստիքը` համապատասխան դրույքաչափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: