Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գ․ Ավետիսյանի դիմումը, որոշում եմ․
1. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գ․ Ավետիսյանին տրամադրել շինարարության թույլտվություն Հ29, Սևան-Ծաղկունք-Զովաբեր սահման՝ կմ11+000- կմ12+000 ճանապարհահատվածների վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքների համար :
2. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գ․ Ավետիսյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գ․ Ավետիսյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գ․ Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: