Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2370-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2025 թվականի N 2370-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 02.02.2002թ․ թիվ 88 և 29.12.2005թ․ 2378-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղ․ Ջիվան Իսոյանի դիմումը՝ սեփականությոն իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Նորաշեն, 1-ին փողոց թիվ 1 հասցեում գտնվող, բնակավայրի՝ նպատակային նշանակություն, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակություն ունեցող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու և անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին՝ որոշում եմ․

1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Նորաշեն, 1-ին փողոց թիվ 1 հասցեում գտնվող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակության 0․36825հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման նշանակության։
2. Ուղղել և հաստատել՝ սեփականության իրավունքով Ջիվան Իսոյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Նորաշեն, 1-ին փողոց թիվ 1 հասցեում գտնվող հողատարածքի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner