Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1541 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ և 42-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետերով՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Աբովյան փողոց թիվ 6 / 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարո Աբաջյանին պատկանող, առևտրի սրահի կառուցման համար շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում չավարտելու համար տուգանել չկատարված շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի 3 տոկոսի չափով, այն է` 3000 դրամ։ 2. Կարո Աբաջյանին՝ 15-օրյա ժամկետում կամավոր հիմունքներով տուգանքը վճարել Սևան համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին: 3. Հանձնարարել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին` Կարո Աբաջյանին պատկանող, առկա շինությունների քանդման և առևտրի սրահի կառուցման համար աշխատանքներն ավարտին հասցնելու համար գործող քաղաքաշինական նորմերին և պահանջներին համապատասխան Կարո Աբաջյանին տրամադրել նոր շինարարության թույլտվություն կամ երկարաձգել տրված շինթույլտվության գործողության ժամկետը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։