Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Սամվել Հակոբյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 69 հասցեում կառուցված 48․11քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 48․11քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 69 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 26․01․2023թ. թիվ 82-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 02․02․2023թ. պետական գրանցում ստացած 48․11քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1673․0դրամ, զբաղեցրած 48․11քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887․5դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 150 / 22 բնակարանի բնակիչ Սամվել Հակոբյանին ։
2. Քաղ․ Սամվել Հակոբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Սամվել Հակոբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: