Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով․ ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշումով, և հիմք ընդունելով Սարգիս Խաչատրյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Գեղամավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․02․1991թ․ թիվ 1 նիստի որոշմամբ՝ Սարգիս Խաչատրյանին է սեփականաշնորհվել 1․31հա մակերեսով հողատարածք, որից անհատական բնակելի տան կառուցման համար է 0․18հա մակերեսով հողատարածք և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված կիսակառույց բնակելի նշանակության շինությունները ինքնակամ ճանաչելու մասին, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Գեղամավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․02․1991թ․-ի թիվ N 1 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար, Սարգիս Սուրիկի Խաչատրյանին /ծնված` 02.01․1970թ./ սեփականաշնորհված 0․18հա մակերեսով հողատարածքին կից գտնվող 0․04600հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սարգիս Սուրիկի Խաչատրյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Սարգիս Խաչատրյանին պատկանող 0․22600հա մակերեսով հողատարածքում 1994թ․-ին կառուցված 42․58քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերես 30․62քմ/ ճանաչել օրինական տրամադրելով՝ Սևան համայնք, գ․ Գեղամավան 2-րդ փողոց թիվ 36 բնակելի տուն հասցե։ 3. Սևան համայնք, գ․ Գեղամավան 2-րդ փողոց թիվ 36 հասցեում գտնվող 0․16876հա մակերեսով հողատարածքում կառուցված 147․52քմ մակերեսով անավարտ բնակելի տունը /ներքին մակերեսը՝128․59քմ/, 23․12քմ մակերեսով անավարտ խորդանոցը /ներքին մակերեսը՝20․53քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d3d4d151-2d34-4052-93a5-d73043d5bd96



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner