Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 02.02.2002թ․ թիվ 88 և 29.12.2005թ․ 2378-Ն որոշումներով և հիմք ընդունելով քաղ․ Ջիվան Իսոյանի դիմումը՝ սեփականությոն իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Նորաշեն 1-ին փողոց, թիվ 1 հասցեում գտնվող բնակավայրի՝ նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակություն ունեցող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու և անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին՝ որ ոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Նորաշեն, 1-ին փողոց, թիվ 1 հասցեում գտնվող բնակավայրերի՝ նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․36825հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ հասարակական կառուցապատման նշանակության։ 2. Կադաստրի էլեկտրոնային քարտեզում ուղղել և հաստատել՝ սեփականության իրավունքով Ջիվան Իսոյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Նորաշեն, 1-ին փողոոց, թիվ 1 հասցեում գտնվող հողատարածքի գծային չափերը և երկրաչափական պատկերը 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։