Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության լրամշակված տարբերակի վերաբերյալ դրական եզրակացությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12.1 և 16-րդ հոդվածի 27)-րդ կետերի դրույթները` 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի լրամշակված գլխավոր հատակագիծը` ըստ հողերի նպատակային նշանակության փոփոխության հավելվածի` հավելված 1 :
2. Գլխավոր հատակագծով սահմանված հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով:
3. Համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները և հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: |