Հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման / ՍՆՏԶ / ծրագրին մասնակցելու համար հրավիրված համայնքային ընդհանուր ժողովի ընթացքում ընտրված առաջնահերթ խնդիրը` 1. Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային հիմնադրամին` համայնքի` «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման առաջնահերթ խնդրով:
2. Հայտի հաստատման դեպքում կատարել 7% ներդրում` ՍՆՏԶ ծրագրի պահանջներին համապատասխան:
3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
4. Քաղաքապետարանի կողմից պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել հայտ` ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
5. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |