Հիմք ընդունելով 30.04.1996թ. ՙԳովազդի մասին՚ ՀՀ օրենքի պահանջները` 1. Թույլատրել ՙՄ և Ռ Բիզնես - Դիզայն՚ ՍՊԸ-ին` Սևան համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակներում տեղադրել գովազդ` 1քմ-ի համար ամսական 1500 դրամ տեղական տուրքի վճարով: 2. Կազմակերպության հետ կնքել գովազդի տեղաբաշխման թույլտվության մասին պայմանագիր: 3. Սահմանել` - Մ և Ռ Բիզնես - Դիզայն՚ ՍՊԸ-ն պարտավոր է պահպանել գովազդի բովանդակությունը և լեզուն` ըստ ՙԳովազդի մասին՚ ՀՀ օրենքի պահանջների, որոնց խախտման դեպքում ենթակա է պատասխանատվության: - Չթույլատրել գովազդային վահանակների տեղադրման համար թույլատրված հասցեների, չափերի և կանոնների խախտումներ:
|