Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով, հաշվի առնելով քաղաքապետի առաջարկությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Սևան քաղաքում արհեստական խոտածածկույթով ֆուտբոլի խաղադաշտի կառուցելու նախաձեռնությունը` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 31 հասցեում գտնվող զբոսայգու սպասարկման համար նախատեսված 18.54հա հողատարածքից առանձնացնել 1.5հա հողատարածք / հյուսիս-արևմտյան հատված / ` կառուցելու արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ` ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցի լիարժեք գործունեության համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |