Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով, Արամ Խաչատրյան դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գ․ Գագարին, Երիտասարդական փողոց 8 շենք 51 և Սևան համայնք, գ․ Գագարին, Երիտասարդական փողոց 8 շենք 1-7 /վկայականներ՝ N 19122023-05-0038, 21112022-05-0011/ հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորելու և միավորված անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Գագարին Երիտասարդական փողոց 8 շենք 51 և Սևան համայնք, ք․ Սևան, Երիտասարդական փողոց 8 շենք 1-7 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել՝ տրամադրելով Սևան համայնք, գյուղ Գագարին, Երիտասարդական փողոց 8 շենք 51 բնակարան հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։