Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 սեպտեմբերի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով Տիգրան Մինասյանի դիմումը` Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․04․1991թ․-ի թիվ N 4 նիստի որոշմամբ Տիգրան, Վաղարշակ, Արուսյակ և Սիրանուշ Մինասյաններին սեփականաշնորհված 1510քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.

1. Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1991թ․-ի թիվ N 4 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար, Տիգրան Վաղարշակի Մինասյանին /ծնված` 08․08․1977թ./, Վաղարշակ Թորգոմի Մինասյանին /ծնված`14․09․1954թ./, Արուսյակ Ազատի Մինասյանին /ծնված` 22․05․1954թ․/, Սիրանուշ Վաղարշակի Մինասյանին /ծնված 11․09․1980թ․/ սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 1182․9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Տիգրան, Վաղարշակ, Արուսյակ և Սիրանուշ Մինասյանների սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Տիգրան, Վաղարշակ, Արուսյակ և Սիրանուշ Մինասյաններին պատկանող 1182․9քմ մակերեսով հողատարածքում՝ 1985թ.-ին կառուցված 550․97քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերեսը 372․96քմ/, 70․51քմ մակերեսով բաց պատշգամբները, 29․68քմ մակերեսով հենապատը և 20․23քմ մակերեսով պաիսպը ճանաչել Տիգրան, Վաղարշակ, Արուսյակ և Սիրանուշ Մինասյանների սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 9-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն հասցե: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝44f96df2-514b-4ce6-abc6-538a2ec341a3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner