|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 մայիսի 2011 թվականի N 17 |
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՉՎՃԱՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՅԺԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սևանի քաղաքապետարանում հողերի վարձավճարների և կառուցապատման վճարների պարտքերի նկատմամբ կիրառվող տույժերը ժամկետային առումով չեն կանոնակարգվել և այդ առումով ՀՀ Հողային և քաղաքացիական օրենսգրքով ևս ժամկետներ չեն սահմանվում, ուստի անհրաժեշտություն է առաջանում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի անալոգիայի կարգով կիրառումը չվճարված վարձավճարների և կառուցապատման վճարների տույժերի հաշվարկման նկատմամբ: Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օր. 16-րդ հոդվածի 18-րդ կետով` 1. Սահմանել, որ վարձակալության և կառուցապատման իրավունքների պայմանագրերով սահմանված ժամկետներում չվճարված հողամասերի վարձավճարների և կառուցապատման վճարների նկատմամբ տույժերը հաշվարկել մինչև 365 օր տևողությամբ` մինչև 0.15%-ի չափով: 2. Սույն որոշման 1-ին կետի պահանջը տարածել նաև նախկինում կնքված պայմանագրերով հաշվարկված տույժերի նկատմամբ: |
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|