Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Էմմա Միքայելյանի դիմումը` Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 10 նիստի որոշմամբ Էմմա Միքայելյանին սեփականաշնորհված 0․04հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված անասնաշենքը օրինական ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 10 նիստի որոշմամբ՝ Էմմա Ջիվանի Միքայելյանին / ծնված` 03.07.1940թ./ սեփականաշնորհված և իր կողմից փաստացի օգտագործվող 393․6քմ մակերեսով հողատարածքում 1988թթ․ կառուցված 82․60 քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 61․68քմ/, 33․56քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական տրամադրել Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 26/2 անասնաշենք հասցե: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։