Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով քաղ. Կարո Աբաջյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Աբովյան փողոց թիվ 6 / 6 հասցեում գտնվող առևտրի սրահի կառուցման համար Կարո Աբաջյանին տրամադրված Սևան համայնքի ղեկավարի՝ 08.07.2024թ. N 80 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 2 ամիս ժամկտով։ 2. Կարո Աբաջյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։