Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով Վարդան Հովհաննիսյանի դիմումը` Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Վարդան Հովհաննիսյանին պատկանող և Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․04․1991թ․-ի թիվ N 10 նիստի որոշմամբ սեփականաշնորհված 0․013հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Վարդան Հովհաննիսյանին /ծնված` 25․07․1962թ/ պատկանող և Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․-ի թիվ N 10 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 120․0քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Վարդան Հովհաննիսյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Վարդան Հովհաննիսյանին պատկանող 120․0քմ մակերեսով հողատարածքում՝ 1954թ․-ին կառուցված 89․31քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը 70․52քմ/, 6․89քմ մակերեսով ծածկը /ներքին մակերեսը 6․41քմ/ ճանաչել Վարդան Հովհաննիսյանի սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գ. Լճաշեն 2-րդ փողոց 7-րդ նրբանցք թիվ 3 տնտեսական շինություն հասցե: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝741ae6d1-937b-4cb6-8222-475e85c9985f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner