Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին` 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզ, գ. Չկալովկա, 1 փողոց, 9 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ մանկապարտեզի շենք՝ 259.13քմ մակերեսով, հողամաս՝ 0.14հա, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը /ՀՈԱԿ/։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |