Սևան համայնքի ավագանու 18.12.2006թ. թիվ 8, 06.09.2007թ. թիվ 5, 04.12.2007թ. թիվ 7 նիստերի` ՙՍևան համայնքի մի շարք քաղաքացիների գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին՚ որոշումներով Սևան համայնքի մի շարք քաղաքացիների և ՙՍևան հիվանդանոց՚ ՊՓԲԸ-ի գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել ՀՀ ՙԳույքահարկի մասին՚ օրենքի 15-րդ հոդվածի կարգի համաձայն, սակայն նշված որոշումներով խախտվել է օրենքով սահմանված 10%-ի սահմանափակումը և, փաստորեն , զիջումները գերազանցվել են 4.3մլն. դրամի չափով, որն արձանագրվել է ՀՀ վերահսկիչ պալատի ստուգող հանձնախմբի կողմից: Ղեկավարվելով ՀՀ ՙԻրավական ակտերի մասին՚ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և ՀՀ ՙՏԻՄ՚ օրենքի 16-րդ հոդվածով` կատարվածը շտկելու նպատակով`1. Ընդունման պահից անվավեր ճանաչել Սևան համայնքի ավագանու 18.12.2006թ. թիվ 8, 06.09.2007թ. թիվ 5, 04.12.2007թ. թիվ 7 նիստերի` ՙՍևան համայնքի մի շարք քաղաքացիների գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին՚ հարցի կապակցությամբ ընդունված որոշումները ներքոհիշյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ գույքահարկի գծով արտոնություն սահմանելու զիջումների մասով` ՙՍևանի հիվանդանոց՚ ՊՓԲԸ - 2.500.000 դրամ + 1.226.185 դրամ Քոչարյան Տիգրան - 79.685 դրամ Պետրոսյան Աշիկ - 38.082 դրամ Գասպարյան Ալենիկ - 50.000 դրամ Հայրումյան Սևան - 43.466 դրամ Մկրտչյան Անուշ - 49.110 դրամ Գեորգի Հակոբյան - 30.000 դրամ Վարդանյան Ռոբերտ - 20.000 դրամ Ղուկասյան Բարեղամ - 77.572 դրամ Քոչարյան Սամվել - 50.000 դրամ Կարապետյան Վարդգես - 25.414 դրամ Ավագյան Յուրի - 17.000 դրամ Հարությունյան Լյուբա - 28.036 դրամ Հարությունյան Գագիկ - 13.415 դրամ Աբրահամյան Ռուբեն - 21.498 դրամ 2. Միջոցներ ձեռնարկել զիջված գումարները վերը նշված անձանցից համայնքի բյուջե վերականգնելու ուղղությամբ:
|