|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2012 թվականի N 14-Ն |
ՀԱՄԱՅՆՔԻ 2012Թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 74.4%-ով, 121.5 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 90.4 մլն. Դրամ : Նախորդ` 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 3.2%-ով կամ ավել եկամուտները կազմել են 2.8 մլն. դրամ: 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 84.4 %-ով / պլան 103.5 մլն. դրամ, փաստացի 87.3 մլն. դրամ /: 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի 2012թ. 1-ին եռամսյակի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 1.1 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2011թ. համեմատությամբ ավելացել են 1.3 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 58.6 %-ով / պլան 37.3 մլն. դրամ, փաստացի 21.9մլն. դրամ /: Նախորդ` 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 11.7 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 2.3մլն. դրամի չափով: 2012թ. 1-ին եռամսյակի ֆոնդային բյուջեն կատարվել է 17.2 %-ով / պլան` 18.0 մլն դրամ, փաստացի 3.4 մլն դրամ/, 2011թ. Նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 1.7 մլն դրամ կամ 120.2 %-ով : Համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում / կցվում է /: ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 57.6 %-ով: 147.2 մլն.դրամ պլանային ծախսերի դիմաց կատարվել է 84.9 մլն. դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 62.3 մլն. դրամ: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով : Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջին հաշվով 39-63% : (Հունվար ,փետրվար ամիսներին ֆինանսական միջոցների սղության պատճառով ՀՈԱԿ-ները չեն աշխատել ): Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 65.7%-ով (121.9մլն. դրամ պլան, 80.2 մլն. դրամ փաստացի ծախս), թերակատարումը կազմել է 41.7 մլն. դրամ` այդ թվում 7.3 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 19.8 մլն դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 6.9 մլն. դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 2.8 մլն դրամ` սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն : 2011թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ 2012թ. Նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 16.6 մլն. դրամ կամ 26.1 %-ի չափով: 2012թ. 1-ին եռամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 45.8 %-ով / 45.3 մլն. դրամ պլան,20.7 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2011թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսեր են կատարվել 1.0 մլն. դրամի չափով կամ մոտ 5.1-ով ավելի : Համայնքի բյուջեի 2012թ. 1-ին եռամսյակի ծախսերը և համեմատականը 2011թ. 1-ին եռամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում / կցվում է / : ՊԱՐՏՔԵՐ Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.12թ. դրությամբ կազմել են 23.1 մլն դրամ, այդ թվում փողոցների փոսային նորոգման գծով ` 20.3 մլն. դրամ, փողոցային լուսավորության պարտքեր` 1.4 մլն դրամը : Համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեից վճարվել է 15.0 մլն. դրամի չափով փողոցների փոսային հիմնանորոգման , 1.4 մլն դրամ փողոցային լուսավորության կառուցման պարտքեր :
Ղեկավարվելով « ՏԻՄ» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35 –րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով`
Ընդունել ի գիտություն համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը : |
Կողմ -11 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|