Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով․ ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշումով, և հիմք ընդունելով Ջուլիետա Գևորգյանի դիմումը՝ Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20․04․1992թ․ թիվ 12 նիստի որոշմամբ՝ Ջուլիետա Գևորգյանին է սեփականաշնորհվել 1․24հա մակերեսով հողատարածք, որից անհատական բնակելի տան կառուցման համար է 0․06հա մակերեսով հողատարածք և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 1․Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20․04․1992թ․-ի թիվ N 12 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար, Ջուլիետա Համբարձումի Գևորգյանին /ծնված` 15.10․1947թ./ սեփականաշնորհված 0․06հա մակերեսով հողատարածքին կից գտնվող 0․03414հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ջուլիետա Գևորգյանի սեփականության իրավունքը։ 2․Սեփականության իրավունքով Ջուլիետա Գևորգյանին պատկանող 0․09414հա մակերեսով հողատարածքում 1991թ․-ին կառուցված 56․48քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես 42․09քմ/ ճանաչել օրինական տրամադրելով՝ Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 3-րդ փողոց, 3-րդ փակուղի թիվ 6 բնակելի տուն հասցե։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝02bb835b-a66d-4eaa-8026-bd5342e3c8e5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner