|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2013 թվականի N 48-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԵՏ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի` 03.10.2013թ. N 01/16/5451 հանձնարարականը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գրությունը` Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողատարածքը պետությանը հետ նվիրելու առաջարկությունը`
«Սևանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող, շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 0.37հա հողատարածքից 0.287հա հողատարածքը հետ նվիրել պետությանը, իսկ մնացած մասը թողնել որպես համայնքային սեփականություն՝ ՀՀ կառավարության, համայնքային և դոնոր կազմակերպության ֆինանսական ներդրումների միջոցներով կառուցվող քաղաքային բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի համար, որը անհատույց օգտագործվելու է նաև քոլեջի կողմից:
Քանի որ 1990-ական թվականների սկզբներին գիշերօթիկ դպրոցի արևելյան մասի հարևանությամբ գտնվող տարածքներից անհատական բնակելի տան կառուցման նպատակով կատարվել են հողհատկացումներ, որոնք ստացել են պետական գրանցումներ, ինչպես նաև կառուցվել են շինություններ, ուստի գիշերօթիկ դպրոցի արևելյան մասի՝ պետական սեփականություն հանդիսացող, սպասարկման համար նախատեսված 0.7815հա հողատարածքից 0.679հա հողատարածքը հետ նվիրել պետությանը:
ՀՀ կառավարության՝ 21.07. 2005թ. թիվ 1766-Ն որոշմամբ, ըստ կից ներկայացվող ցանկի՝ հողատարածքները համարվում են պետական սեփականություն:
|
Կողմ -12 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԳԵՎ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|