Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով Վարդան Հովհաննիսյանի դիմումը` Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Վարդան Հովհաննիսյանին պատկանող և Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․04․1991թ․-ի թիվ N 10 նիստի որոշմամբ սեփականաշնորհված 0․07հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Վարդան Հովհաննիսյանին/ծնված` 25․07․1962թ/ պատկանող և Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․-ի թիվ N 10 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 675․3քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Վարդան Հովհաննիսյանի սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Վարդան Հովհաննիսյանին պատկանող 675․3քմ մակերեսով հողատարածքում՝ 1954թ․-ին կառուցված 162․99քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը 124․29քմ/, 87․19քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը 75․14քմ/, 23․20քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը՝ 15․75քմ/, 5․53քմ մակերեսով հարթակը, 13․58քմ մակերեսով ծածկը, 1․89քմ մակերեսով պարիսպը ճանաչել Վարդան Հովհաննիսյանի սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գյուղ Լճաշեն 2-րդ փողոց 7-րդ նրբանցք թիվ 4 բնակելի տուն հասցե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|