|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2016 թվականի N 21-Ն |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ կետի և 54.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 10.2-րդ կետը և 33.1-ին հոդվածը՝ 1. Հաստատել «Սևան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը»` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու` 2013թ. նոյեմբերի 11-ի N 51-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: |
Կողմ -10 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|