Հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` 2016թ. մարտի 2-ի թիվ 03/5/1387-16 գրությունը` Սևան քաղաքային համայնքի ավագանու կողմից հողի հարկի և գույքահարկի գծով սահմանված արտոնություններ տրամադրելու անհրաժեշտության հիմնավորումների բացակայության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի գրությունը` առկա թերությունների վերացնելու ուղղության ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ, ղեկավարվելով ՀՀ կառավարության` 22.06.2012թ. թիվ 822-Ն «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» որոշման 4-րդ և 5-րդ մասերով` 1. Հողի հարկի և գույքահարկի գծով սահմանված արտոնությունների տրամադրման գործընթացը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
2. Արտոնությունները տրամադրել անհրաժեշտության հիմնավորմամբ` պահպանելով սոցիալական բովանդակությունը և հասցեականությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |