Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի 14-րդ և 19.1-րդ կետերի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և, մասնավորապես, Սևան համայնքի տարածքում աղբահանության աշխատանքների բարելավման նպատակովի կատարումն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (հետագա տեքստում՝ «Ծրագիր») շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016 թվականին կնքված վարկային համաձայնագրի 5.01 բաժնի «d» կետի, ինչպես նաև՝ Աբովյանի, Բյուրեղավանի, Ճամբարակի, Չարենցավանի, Գավառի, Հրազդանի, Նոր Հաճնի, Մարտունու, Սևանի, Ծաղկաձորի, Վարդենիսի, Եղվարդի քաղաքապետարանների և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016 թվականին կնքված՝ Ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրով նախատեսված՝ Սևան համայնքի իրավունքների իրականացման ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով` Սևան համայնքում աղբահանության աշխատանքների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային բնակավայրերի համայնքների մասնակցությամբ ստեղծել «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ֆիրմային անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն առևտրային կազմակերպություն։
1. Նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալում Սևան համայնքի մասնակցությունը սահմանել կանոնադրական կապիտալի ընդհանուր բաժնեմասի 10 /տասը/ տոկոսի չափով:
2. Լիազորել «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Պարգև Սաշիբեկի Սահակյանին, նույնականացման քարտ 000304543, տրված` 23.05.2013թ., 050-ի կողմից, Սևան համայնքի անունից, որպես ներկայացուցիչ, մասնակցել նոր ստեղծվող ընկերության հիմնադրման գործառույթներին, այդ թվում՝ մասնակցել հիմնադիր ժողովներին, ստորագրել հիմնադիր պայմանագիրը, Ընկերության կանոնադրությունը, հիմնադրման մասին որոշումները, արձանագրությունը, այլ փաստաթղթեր, ինչպես նաև իրականացնել ցանկացած գործառույթ՝ կապված նոր ստեղծվող ընկերության հիմնադրման ու պետական գրանցման հետ: |