Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 66 և 67 հոդվածներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները` 1. Թույլատրել` վարձակալության հանձնելու
համայնքային սեփականության բնակելի տարածքները Սահմանել տարեկան վարձավճար 1քմ - 200 դրամ:
համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները :
Սահմանել տարեկան վարձավճար 1քմ - 1000 դրամ: Գագարինում սահմանել տարեկան վարձավճար 1քմ - 200 դրամ:
համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները` Սահմանել տարեկան վարձավճար 1 քմ - 200 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքի սահմաններում սահմանել հողօգտագործման և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`
- Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոցը ընկած Նաիրյան փողոցի վրա տեղադրվող օբյեկտների 1 քմ հողօգտագործման համար` կառուցապատման վճար տարեկան - 400 դրամ.
- քաղաքի մնացած տարածքներում տեղադրվող օբյեկտների համար վճար 1քմ` տարեկան - 300 դրամ.
- Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների համար` 1քմ-տարեկան- 150 դրամ.
- ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1քմ հողատարածքի համար` տարեկան վճար - 150 դրամ.
- ավտոտնակների համար` յուրաքանչյուր 1 քմ համար` տարեկան վճար 150 դրամ.
- բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար` 1քմ հողօգտագործման, կառուցապատման վճար` տարեկան - 150 դրամ.
- գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ համար տարեկան - 30 դրամ.
- ավտոկայանատեղերի համար, յուրաքանչյուր 1 քմ համար` հողօգտագործման վճար սահմանել տարեկան - 130 դրամ.
- գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ հաշվով` տարեկան - 120 դրամ.
- բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ համար տարեկան - 100 դրամ.
- առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար` տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ-ի համար 12.5 - 90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների.
- գյուղատնտեսական հողերի օգտագործման վճարը սահմանել 1 քմ-ի համար հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար / 1քմ-1.88 դրամ /:
- արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի վճար սահմանել 1 քմ-ի համար - 30 դրամ.
- կանաչապատման, բարեկարգման նպատակով տրամադրված հողի 1քմ-ի համար վարձավճար սահմանել տարեկան - 30 դրամ
- համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների վարձակալության մեկ քառակուսի մետրի համար ընթացիկ տարվա համար սահմանվում է - 200 դրամ.
ա) ոչ բնակելի տարածքների վարձակալության մեկ քառակուսի մետրի համար ընթացիկ տարվա համար - 2 000 դրամ.բ) Գագարինում ոչ բնակելի տարածքների վարձակալության մեկ քառակուսի մետրի համար - 200 դրամ.
գ) ք.Սևան, Նաիրյան 164 հասցեում (քաղաքապետարանի վարչական շենքում ) ոչ բնակելի տարածքների վարձակալության մեկ քառակուսի մետրի համար ընթացիկ տարվա համար - 5 000 դրամ / բանակցությունների արդյունքում /:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքների մեկ քառակուսի մետրի համար ընթացիկ տարվա համար - 200 դրամ.
4. Սահմանել, որ համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճարներ :
5. Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար - 1000 դրամ:
6. Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով` 621 դրամ,
- ուղղակի վաճառքի գին կադաստրային արժեքով - 1242 դրամ
- ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածին չհամապատասխանող վարձակալության իրավունքով պատկանող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել - 1242 դրամ |