Համաձայն «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջների` 1. «ՀՀ կառավարության` 18.08.2006թ. թիվ 1233-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգի համաձայն`
համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման նպատակով ոստիկանության տեղամասային տեսուչներին Սևանի քաղաքապետարանի վարչական շենքի 1-ին հարկից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մեկ սենյակ:
2. Ս. Զաքարյանի անվան քաղաքային մշակույթի պալատի տարածքից թույլատրել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու`
Հայ Առաքելական եկեղեցու լասարան
«Սևանի երիտասարդական ակումբ» ՀԿ
Վետերանների խաղասենյակ
Հ. Իգիթյանի գեղագիտական կենտրոնի Սևանի մ/ճ 3. Ս. Զաքարյանի անվան քաղաքային մշակույթի պալատի տարածքից թույլատրել վարձակալության տրամադրելու`
«Լորետա Բադալյան» ԱՁ
«Սևան» ազգային պարկի թանգարան
4. Վարձակալական տարածքների վարձավճարը յուրաքանչյուր քառակուսի մետրի համար սահմանել տարեկան 1000 դրամ: |