Հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գրությունը՝ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխության նախագծային առաջադրանքը տրամադրելու մասին, Հաստատել քաղաքապետի կողմից ներկայացված, շահագրգիռ մարմինների առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի լրամշակված՝ Գագարին բնակավայրի ներառմամբ» նախագծային առաջադրանքը: Սույն որոշումն ուժի մեջ է՝ ստորագրման պահից:
|