Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 912-Նորոշման 8-րդ, 11-րդ, 13-րդ կետերով և հիմք ընդունելով քաղ. Գեղամ Խաչատրյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 / 45 հողամաս հասցեում գտնվող 27.0քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված ավտոտնակը, տնտեսական շինությունն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Գեղամ Խաչատրյանին պատկանող, ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 15 / 45 հողամաս հասցեում գտնվող 27.0քմ մակերեսով հողատարածքում կառուցված 26.93քմ մակերեսով ավտոտնակը, 26.93քմ մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 1673 դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գեղամ Խաչատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: