|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 սեպտեմբերի 2021 թվականի N 761-Ա |
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու՝ 2021 թվականի հունվարի 15-ի N 4-Ն որոշմամբ և հաշվի առնելով քաղաքացիներ Արմեն Գրիգորյանի և Հայկուհի Թովմասյանի դիմումը՝ որոշում եմ. 1. Ձևակերպել կառուցապատողներ Արմեն Գրիգորյանի և Հայկուհի Թովմասյանի կողմից իրականացված ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 7 / 2 հասցեում նոր կառուցվող առևտրի սրահի շահագործման թույլտվությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` Արմեն Գրիգորյանին և Հայկուհի Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|