Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1450-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2022 թվականի N 1450-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 9-րդ, 11-րդ և 18-րդ կետերով․,ՀՀ կառավարության՝ 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գրիգոր Պապոյանի լիազոր անձ Գայանե Աբաջյանի դիմումը` սեփականության իրավունքով Գրիգոր Պապոյանին պատկանող, ք․Սևան, Չարենցի փողոց թիվ 118 հասցում գտնվող /վկայական՝ 017364, տրված՝ 11․01․1999թ․/ 700քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված հարթակների, պարսպի կառուցման աշխատանքներն օրինականացնելու,  շինությունների գծային չափերը և մակերեսները փոփոխելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով  «Վահրամ Հակոբյան» ԱՁ-ի կողմից ներկայացված անշարժ գույքի չափագրման արդյունքները, որոշում եմ.

1. Ուղղել և հաստատել ք․ Սևան Չարենցի փողոց թիվ 118 հասցում գտնվող, սեփականության իրավունքով Գրիգոր Պապոյանին պատկանող անշարժ գույքի սահմանները, շինությունների մակերեսները և գծային չափերը։
2. Ք․Սևան, Չարենցի փողոց թիվ 118 հասցում գտնվող 700քմ մակերեսով հողատարածքում 2008թ. կառուցված 28․71քմ ընդհանուր մակերեսով հարթակների, 3․46քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական անշարժ գույքի համար տրամադրելով՝ Սևան համայնք, ք․ Սևան, Հ․ Թումանյան փողոց թիվ 33 բնակելի տուն հասցե, համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինությունների համար՝ 1673 դրամ։ 
3 Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Գրիգոր Պապոյանի լիազոր անձ Գայանե Աբաջյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner