|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 սեպտեմբերի 2021 թվականի N 752-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը՝ որոշում եմ. 1. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրել շինարարության թույլտվություն ք. Սևան,Երևանյան խճուղի թիվ 1 / 7 հասցեում գտնվող տարածքի էլեկտրամատակարարումն ապահովելու համար : 2. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օրառաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|