Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի` 1. Հաստատել ՍԵՎԱՆ համայնքի 2018թ. բյուջեն՝ ա) եկամուտների գծով՝ 595000.0 հազար դրամ բ) ծախսերի գծով՝ 595000.0 հազար դրամ, գ) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ: դ/վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե՝ 48850.0 հազ. դրամ 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի: 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համա. հատված 4-ի: 6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի: 7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձա. ՀՀ ՖԻՆԱՆՍ. ՆԱԽ. ԳՈՐԾ. ՎԱՐՉ. հատված 6-ի: 8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 20.0 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 20.0 %-ը:
|