|
Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ |
ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԳՈՒ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով, որ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության կողմից ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Սևան համայնքում 01.06.2013-31.12.2013թթ. ժամանակահատվածում իրականացվելու է «Ակտիվ մարզական կյանք` Սևանում» ծրագիրը, ուստի ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի պահանջներով՝ 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել վերակառուցելու Սևանի քաղաքային այգին` սկսելով մարզահրապարակի կառուցումից: 2. Ծրագիրն ընտրվել է ՏԻՄ-ի կողմից և ՏԻՄ-ը պատրաստ է ապահովել համաֆինանսավորում 36 474 773 ՀՀ դրամի չափով: 3. Քաղաքային զբոսայգում կառուցվող այգին և մարզահրապարակը ենթակա չէ օտարման: 4. Այգու և մարզահրապարակի կառուցման համար, հնարավորության դեպքում, ներգրավվել նաև այլ դոնոր կազմակերպությունների: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ ստորագրման պահից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|