Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «ՎԵՈԼԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի դիմումը՝ որոշում եմ.
1․ «ՎԵՈԼԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ին տրամադրել շինարարության թույլտվություն Սևան համայնք, գ․ Լճաշեն 19-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող հողատարածքում ջրամիացման համակարգի կառուցման համար։ 2․ «ՎԵՈԼԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ն շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3․ «ՎԵՈԼԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ն պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: