Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբեր, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 10 տան բնակիչ Յուրիկ Ավագյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբեր, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող բնակելի տան համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբեր, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք 10 բնակելի տան համար տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Զովաբեր, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 10 բնակելի տուն հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Յուրիկ Ավագյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: