Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել սեփականության իրավունքով Գարիկ Ղազարյանին պատկանող ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասի հարավային մաս հասցեում գտնվող հողատարածքի /վկայական՝ N 1256822/ սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը և մակերեսը, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասի հարավային մաս հասցեում գտնվող հողատարածքի սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը և մակերեսը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: