Համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 73.0%-ով, 283.1 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 206.7 մլն. դրամ: Նախորդ` 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 19.9 %-ով կամ ավել եկամուտները կազմել են 34.3մլն. դրամ: 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 90.5 %-ով / պլան 215.3 մլն. դրամ, փաստացի 194.9 մլն. դրամ /: 2012թ.նույն ժամանակաշրջանի համեմատ, 2013թ. առաջին կիսամսյակում վարչական բյուջեում ավել եկամուտները կազմել են 27.1 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2012թ. համեմատությամբ ավելացել են 16.1 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 69.1 %-ով / պլան 65.7 մլն. դրամ, փաստացի 45.4 մլն. դրամ /: Նախորդ` 2012թ.նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել են 25.5%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 9.2 մլն. դրամի չափով: 2013թ. 1-ին կիսամսյակի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 17.5%-ով / պլան 67.7 մլն. դրամ, փաստացի 11.9 մլն.դրամ/, 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 7.2 մլն. դրամ կամ 1.6անգամ : Սեփական եկամուտների թերակատարման հիմնական պատճառներից մեկը «Սևան» Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից համայնքի բյուջեին հասանելիք հողի վարձավճարների գծով թերակատարումն է շուրջ 13.0 մլն. դրամի չափով : Համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում: ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 59.6 %-ով: 339.4 մլն.դրամ ծախսերի դիմաց կատարվել է 202.4 մլն. դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 137.0 մլն. դրամ: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջինը 76.0 %` /հունվար – ապրիլ ամիսների կատարողականն է, մայիս ամիսը ֆինանսավորվել է հունիս ամսվա մեջ/: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 74.0%-ով ( 263.0մլն. դրամ պլան, 194.7 մլն. դրամ փաստացի ծախս), թերակատարումը կազմել է 68.3 մլն. դրամ, այդ թվում 24.7 մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով, 11.5 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 21.9 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 8.8 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 1.4 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր: 2012թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ 2013թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 37.0 մլն. դրամ կամ 23.5 %-ի չափով: 2013թ. 1-ին կիսամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 25.5 %-ով /125.4 մլն. դրամ պլան, 32.0 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2012թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերն են կատարվել 5.3 մլն. դրամի չափով, կամ 19.9% : Համայնքի բյուջեի 2013թ. 1-ին կիսամսյակի ծախսերը և համեմատականը 2012թ. 1-ին կիսամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: Ֆոնդային բյուջեից իրականացվել են ճանապարհային տնտեսության գծով 13.2 մլն. դրամի փոսային հիմնանորոգման ծախսերի վճարում, որը ամբողջությամբ 2012թ. պարտքի վճարումն է: Վճարվել է 7.3մլն. դրամի չափով փողոցային լուսավորության կառուցման ծախսեր, որից 1.4 մլն. դրամը 2012թ. պարտք : Կատարվել են նաև ակլ ծախսեր : Ընդհանուր պարտքերը առ 01.01.2013թ. կազմել են 105.3 մլն. դրամ, 2012թ. պարտքերից մարվել են 58.8 մլն. դրամ, մնացել է 2012թ. պարտքերից 46.5 մլն. դրամ : 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում առաձացել է նոր պարտքեր, ա/թ կրթամշակութային ՀՈԱԿ-ի գծով 33.0 մլն. դրամ, որը վերաբերում է մայիս-հունիս ամիսների ծախսերն են, թողոցային լուսավորության ցանցի կառուցման գծով պարտքեր 10.2մլն. դրամ, բարձրահարկ ծենքերի վերելակների հիմնանորոգում 4.3 մլն. դրամ, այլ կարգի պարտքեր` 21.0 մլն. դրամ, ընդամենը 68.5 մլն. դրամ : Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի պահանջներով` Ընդունել ի գիտություն համայնքի 2013թ. առաջին կիսամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը: / հավելվածները կցվում են /
|